Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Նախագիծը ՝ Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարե

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
Արշամ արքայի մետաղադրամը

Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանը հռչակվում է անկախ և արքաները հատում են առաջին հայկական մետաղադրամները: Շամ արքայից մեզ հասել են հայկական ամենահին հայտնի մետաղադրամները: Նա եղել է հզոր արքա, ինչպես հայտնի է տպել է առաջին հայկական մետաղադրամները և իր հետևից թողել քաղաքներ և ունեցվածք, որը հետագայում իշխել է իր որդի Արշամ արքան: Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։

Շամ արքայի մետաղադրամը
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Տիգրան 2-րդի դրամները

    Երբ Տիգրան Մեծը գրավում է Անտիոքը, նա այնտեղ հատում է դրամներ, որոնց մի կողմում պատկերված էր իր դեմքը, իսկ մյուս կողմում Անտիոքի խորհրդանիշ Տիխե աստվածուհուն (ճակատագրի և հաջողության աստվածուհուն), որը նստած էր և հենված էր ժայռին, իսկ ոտքերը Օրոնտ գետի մեջ էին մտնում: Իսկզբանե արձանը Օրոտ գետի ափին էր, սակայն դրամի պատկերում աստվածուհու ոտքերը գետի մեջ են: Տիգրանի թագի վրա պատկերված երկու արծիվները խորհրդանշում էին այն, որ արքան իշխում է բոլոր կողմերում՝ և՛ աջ, և՛ ձախ: Իսկ ի՞նչ է խորհրդանշում ութանիստ աստղը, հիմա կասեմ: Բացի Անտիոքից Տիգրան մեծը այլ վայրերում էլ է հատել դրամներ: Դրամներ են թողարկվել Դամասկոսում, Ասորիքում և Հայաստանի երկու մայրաքաղաքներում, սակայն, միայն Անտիոքի դրամների վրա էին ութանիստ աստղերը տարբերվում: Տիգրանի թագի ութանկյուն աստղի մեկ թևը կորագիծ և երկարավուն է, որը գիսաստղի տիպիկ պատկեր է: Գտնվել է թե երբ է երևում գիսաստղը, որը համըկնել է Տիգրանի գահակալման ժամանակի հետ: Չինական պատմիչների գրություններում հայտնաբերվել են Հավլեի գիսաստղն է, որը երևացել է Տիգրան Մեծի օրոք՝ ըստ Չինացի աստղագետների: Ըստ որոշ հավատալիքների այս գիսաստղը հայտնվել է մեծ իրադարձությունների հետ, ինչպիսիք են՝ Պոմպեի կործանումը, Կոստանդնուպոլսի անկումը և այլն: Այսպիսով էլ պայմանավորված է եղել թագի վրայի գիսաստղը, որը ըստ պատմագետների հանդիսացել է Տիգրանի հաջողության խորհրդանիշը:

Արտավազդ Երկրորդի դրամները
Այս թագավորի իշխանության տարիներին դրամների թողարկումը կատարվում էր գերազանցապես Հայաստանում։ Հետևելով անցյալում ընդունված կանոններին, դրամների մի կողմի վրա դրոշմում էին Արտավազդի դեմքը, կիսանդրու չափով, հայկական թագը գլխին, երիտասարդ դեմքով, արքայական զարդարանքներով՝ ականջողով, պարանոցային մանյակներով, ուսին՝ ծիրանի, իսկ հակառակ կողմին պատկերվում էր չորս ձիերով լծված երկանիվ մի մարտակառք՝ արշավի ընթացքում։ Մարտակառքը վարող կերպարանքը հավանաբար ինքը հայոց արքան էր, որին վերևից պսակ էր բերում հաղթանակի դիցուհին։ Այդ ողջ պատկերի շուրջ նշվում է հունատառ խորագիրը՝ «Արքայից-արքա Արտավազդի», այն տիտղոսաձևը, որն ընդունվսրծ էր Տիգրան Մեծի հզորության ժամանակներից։ Պահպանվել են առավելապես դրախմանոցնեը, իսկ տետրադրախմանոցները և պղնձյա միավորները հազվագյուտ են։ Հայաստանում գտնված մի բացառիկ տետրադրախմեի վրա Արտավազդը բացի իր հիմնական տիտղոսից, հռչակված է նաև «Աստվածային» մակդիրով։ Արտավազդ Բ-ի պղնձյա դրամների վրա ընդունված էր դրոշմել հաղթանակի թևավոր դիցուհու կերպարը։ Նրա թագավորության վերջին տարիներին հռոմեական զորքի արշավանքները, Արտավազդի ձերբակալությունը և ի վերջո նահատակությունը առժամանակ կասեցրին հայկական ազգային դրամների թողարկումը։

Էրատո և Տիգրան IV

Ք.ա. 31թ. — ին Արտավազդի և նրա կնոջ (որի անունը հայտնի չէ) Եգիպտոսում դաժան ճակատագրին արժանացած լինելուց հետո գահ է բարձրանում Հայկազուն — Արտաշեսյանների վերջին գահակալը՝ Էրատո թագուհին: Հռոմեացիները, տասնչորս տարի Տիգրան Գ — ին պատանդ պահելով, կարծեցին, որ երբ տղային վերադարձնեն Հայաստան, նա կսկսի վարել Հռոմեամեդ քաղաքականություն: Սակայն, Տիգրան Գ — ն մնացել էր հայրենասեր և վարում էր ամբողջությամբ հայկական շահերից բխող քաղաքականություն: Հռոմը պարզ է, որ դժգոհում էր, այդ իսկ պատճառով նա գահից հեռացրեց Տիգրան Գ — ին և գահ բարձրացրեց Տիգրան Գ — ի որդի՝ Տիգրան Դ — ին և Էրատո թագուհուն: Միասին կառավարելու համար նրանք նաև ամուսնացան, չնայած որ եղբայր ու քույր էին, որոնք ըստ վարկածներից մեկի ծնված էին տարբեր մայրերից: Սակայն նրանց ամուսնության վարկածը հերքվում է մի շատ պարզ պատճառով: Նրանք ունեին տպված մետաղադրամներ, որոնց մի կողմում Տիգրանի պատկերն էր հետևյալ հետգրությունով՝ «Արքայից արքա Տիգրանի», մյուս կողմում Էրատոյի պատկերն էր հետևալ գրվածքով՝ «Տիգրան արքայի քույր Էրատոյի»: Եթե նրանք լինեին ամուսիններ, Էրատոյի տիտղոսը կլիներ հետևյալ կերպ՝ «Թագուհիների թագուհի»:

Ահա այդ մետաղադրամները.

  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
    Մեր թվարկության 66թ. — ին Մեծ Հայքի գահին հաստատվեց Արշակունյաց թագավորությունը, որը գոյատևեց մինչև 428թ: Ժամանակին գիտության մեջ ընդունվել էր տեսակետ, որ հայ Արշակունի արքաները չեն թողարկել իրենց սեփական դրամները, այլ Մեծ հայքում շրջանառվել են պարթև արշակունիների հատած դրամները, քանի որ նրանց էր պատկանում ավագության իրավունքը: Սակայն վերջին տարիներին հրապարակումներ եղան Տրդատ Ա — ին վերաբերվող դրամների մասին, ուշագրավ է, որ արքայատոհմի հիմնադիր Տրդատ Ա — ի դրամների վրա հայոց արքան ներկայանում է հայկական թագով, որը հայկական պետականության խորհրդանիշն էր: Նաև նա ուներ մորուք, ինչը բնորոշ է պարթևական դրամահատությանը, որը ցույց է տալիս կապը պարթև Արշակունիների և Պարթևստանի հետ:

Տրդատ Ա — ի մետաղադրամ

  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ

428թ. — ից մինչև VII րդ դարի կեսերը Հայաստանը բաժանված մնաց Պարսկաստանի և բյուզանդիայի, իսկ դրանից հետո մինչև IX րդ դար Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև: Ստացվում է, որ մինչև VII դար Հայաստանը ներառված էր սասանյան և բյուզանդական, իսկ VIII-IX դդ. արաբական և բյուզանդական դրամաշրջանառության ոլորտներում: Հատկապես հայտնի էր Դվինի դրամահատարանը, այստեղ իրենց դրամներն են հատել և Սասանյան Պարսկաստանը և Արաբական խալիֆայությունը: Արաբական դրամների վրա նշվում էր կամ երկրամասի անունը, կամ դրամահատման քաղաքը՝ Դվին:

Սասանյան Իրանը և դրամաշրջանառությունը.

Սասանյանները նպատակ դրեցին վերականգնել Իրանի հզորությունը՝ գաղափարախոսական հիմք դարձնելով զրադաշտությունը: Իր իշխանությունը հանրահռչակելու նպատակով, Արտաշիրը որպես քարոզչության միջոց կիրառեց նաև դրամները: Նա թողարկեց ոսկե դրամներ, դրանով ընդգծելով Աքեմենյանների ժառանգորդ հանդիսանալու իր հավակնությունները: Չնայած որ Արևմուտքում Արտշիր արքան տարել էր Հռոմի դեմ հաղթանակ, Հայաստանը նվաճել նա չկարողացավ, հենց սա է պատճառ հանդիսանում նրան, որ Հայաստանի տարածքում Սասանյան առաջին արքայի դրամների գտածոները շատ քիչ են: Հայ Արշակունիները երկար պայքարի մեջ մտան Սասանյանների հետ: Նրանք փորձեցին անգամ ընդհանուր ճակատ կազմել Շապուհի դեմ: Արդյունքում պարսից արքայի կողմից սպանվեց հայոց թագավոր Խոսրովը, իսկ մանկահասակ Տրդատ Գ — ին փապցրեցին: Ի տարբերություն Արտշիր արքայի, Շապուհ արքայի դրամները ավելի շատ են գտնվել Հայաստանի տարածից: Այս ամենը պայմանավորված է ոչ այնքան զարգացած առևտրատնտեսական հարաբերություններով, որքան Հռոմի դեմ վարած պատերազմներով և այդ կապակցությամբ դեպի Հայաստան ձեռնարկած արշավանքներով, որոնց հետևանքով հայ Արշակունիների իշխանությունը ժամանակավորապես դադարեց:

Հետագայում հատվում են նաև այլ նշանավոր արքաների պատկերներով դրամներ: Որմինզդ-Արտաշիրը թողարկել է նաև դրամներ, որոնց վրա նա հիշատակվում է հայոց մեծ արքա տիտղոսով: Մի քանի տարի անց արքան թողարկում է դրամներ նույն պատկերագրությամբ, բայց արդեն որպես Իրանի արքայից արքա: Որմինզդը իր դրամի ետևում պատկերել է Անահիտ աստվածուհուն: Այլ նշանավոր դրաներ է հատել Վարահրան արքան, Ներսեհը, Շապուհ Բ — ն և այլն:

Բյուզանդական դրամները Հայաստանում

  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
    Օտար դրամներ են շրջանառվել Բագրատունյաց թագավորության ժամանակ, տարօրինակ է որ ԱՆիի հզոր տիրակալները չեն հատել իրենց սեփական դրամները: IX դարի վերջին Արաբական խալիֆայությունում սկսվել էր փլուզման շրջան, չնայած սրան խալիֆայությունը բավականին ուժեղ էր դեռ: Եվ մտածվեց այսպիսի եղանակ, արաբ խալիֆը շնորհում է տեղական մահմեդական իշխանություններին դրամ թողարկելու իրավունք: Անգամ եթե խալիֆը ճանաչում էր Բագրատունիների իշխանությունը, նա չէր կարող նրանց շնորհել դրամ հատելու իրավունք, քանի որ Բագրատունիները քրիստոնյա էին: Հետաքրքիր է, որ Անիում չեն հատվում դրամներ, սակայն դրամներ են հատվում Բագրատունյաց կրտսեր ճյուղերից մեկի՝ Լոռու կամ Տաշիր Ձորագետի թագավորությունում: Հավանաբար Կյուրիկե Բ Բագրատունու թողարկած դրամները մեզ հասած առաջին մաշտոցյան տառերով դրամներն են, որոնց վրա մի կողմում Հիսուս Քրիստոսի պատկերն է, մյուս կողմում հետևյալ գրվածքը՝ «Տեր օգնիր Կյուրիկե Կյուրապաղատին»
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը

XI-XII դարերում շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկյան և այլ մահմեդական տիրակալների մետաղադրամները:
Անիի Բագրատունյաց բագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, աակայն Տաշիր-Ձորագենտի փոքրիկ թագավորությունը, որտեղ իշխում էր Բագրատունիների արջանում ճաղերից մեկը, Կորիկե Բ արքայի օրոք (1058-1089 թթ.)թողարկվել են պղնձե դրամներ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ։XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում Թամար թագուհու պղնձե դրամները։ XIII դարի կեսից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները՝ արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին թուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով։

  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ

XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։Կիլիկյան իշխանապետության հիմնադիրն էր իշխան Ռուբեն Առաջինը (1080-1095 թթ.): Կիլիկիայի Լևոն Երկրորդ իշխանը (1187-1198 թթ.) թագադրվեց և որպես Կիլիկիայի Հայկական թագավորության առաջին արքա (1198-1219 թթ.) սկիզբ դրեց Ռուբինյանների կիլիկյան արքայատոհմին և դարձավ Լևոն Առաջին: Հզորանալով՝ Կիլիկիայի Հայկական թագավորությունը մահմեդական Արևելքի և քրիստոնեական Արևմուտքի միջև կամուրջի վերածվեց։ Մասնագետները նշում են, որ մետաղադրամներին հանդիպում են նաև հայկական լատինական խաչի պատկերներ: Դարձերեսին հանդիպում են տարբեր խորհրդանշական պատկերներ, այդ թվում ամրոցների պատկերներ, ռազմական խորհրդանիշներ: Կիլիկիայի թագավորության շրջանում դրվագվում էին մեծ քանակությամբ պղնձե ու արծաթե մետաղադրամներ: Եղել են նաև բիլոնե դրամների թողարկումներ:

  • XIII-XVդդ մետաղադրամներ

XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում՝ Թամար թագուհու, պղնձե դրամները:XIII դարի կեսից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամականգործարքները Հայաստանում սպասարկվում էին թյուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով:

  • XVIդ. -1918թ

XVI դարից մինչև 1820-ական թթ. Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Իրանական շահերի դրամներով: Ինչպես Իրանի բազմաթիվ քաղաքներում, XVI-XVIII դարերում Երևանում նույնպես թողարկվել են պղնձե, արծաթե և ոսկե դրամներ: 1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո, Հայաստանում շրջանառության մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթե և պղնձե դրամական թողարկումները։ Առաջին անգամ սկսում են կիրառվել կայսերական թղթադրամները, իսկ փետրվարյան հեղաշրջումից հետո (1917 թ.)՝ նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թղթադրամները:

  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Առաջին Հանրապետության փողերը: Հայաստանում Հայոց ցեղասպանությունից հետո ծանր պայմաններում ստեղծված Առաջին Հանրապետությունն ունեցավ նաև փող: Հայկական առաջին հանրապետությունում թողարկվեցին երեք անվանական արժեքի թղթադրամներ՝ 50, 100 և 250 ռուբլի:  250-ռուբլիանոցին ժողովուրդը տվեց «ճախարակ» անունը: Դրա վրա պատկերված էր կին՝ երիտասարդ Հայաստանը, որը ճախարակով թել է մանում: Գրառումները հայերեն են, ռուսերեն և ֆրանսերեն: Դրանք տպագրվել են Լոնդոնում, ինչի համար նաև ստացել են «լոնդոնյան ռուբլիներ» անունը: Հայաստանի խորհրդայնացմամբ այս փողը չշրջանառվեց: Այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Խորհրդային Հայաստանի թղթադրամները, Անդրֆեդերատիվ միության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության թղթադրամներն ու մետաղադրամները: Երրորդ Հանրապետության դրամը։ Հայաստանն անկախացել է 1991թ.: Անկախությունից երկու տարի երկու ամիս անց՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ է մտել հայկական դրամը: Հայկական թղթադրամի երկու թողարկում է եղել: Առաջինը 1993-98/99 թթ. է շրջանառվել: Տպագրվել է Գերմանիայում: Պաշտպանական հատկանիշներով թույլ էր, քանի որ որակյալ թղթադրամ տպելու համար միջոցներ էին հարկավոր, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը նման շռայլություն թույլ տալ չէր կարող: Առաջին թղթադրամներն ունեցել են 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներ: Այնուհետև տպագրվել են 1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Շրջանառության մեջ է մտել նաև հայկական մանրադրամը՝ լուման (1 դրամը հավասար է 100 լումայի): Շրջանառվել են 1,3,5,10 դրամ և 10,20,50-լումայանոց մետաղադրամները: Տնտեսության կայունացումից հետո՝ 1998թ. վերջից, շրջանառության մեջ են դրվել այսօրվա թղթադրամները, որոնց պաշտպանական հատկանիշները պարբերաբար զարգանում են: 50000-դրամանոց թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և շրջանառության մեջ է մտել 2001-ից: Թղթադրամը հոբելյանական թողարկում է. դիմերեսին պատկերված է Մայր Աթոռը, իսկ դարձերեսին՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը, որոնք վեր են խոյացնում Հայ եկեղեցին: Թղթադրամի վրա գրված է «Աստված ընդ մեզ է»:   100000-դրամանոց թղթադրամը շրջանառվել է 2009թ., դրա վրա պատկերված է 1-ին դարում ապրած հայկական Եդեսիայի Աբգար 5-րդ թագավորը, որը, տառապելով բորոտությամբ, օգնության խնդրանքով նամակ է հղում Տեր Հիսուս Քրիստոսին: Փրկիչը պատասխան նամակ է ուղարկում թագավորին, որը բժշկվում, մկրտվում և դառնում է աշխարհում առաջին քրիստոնյա թագավորը:  

Leave a comment