Հաշվետվություն սեպտեմբեր-դեկտեմբեր

Ես Առաքելյան Օֆելյան եմ, այս տարի ես սկսեցի սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում՝ հաշվողական տեխնիկա բաժնում։ Այս մի քանի ամիսը շատ արագ և հետաքրքիր անցավ։ Քոլեջ գալու ժամանակ մինչև վերջ մտածում էի, որ քոլեջում չեմ կարող գտնել ընկերներ, բայց հետո հասկացա, որ ինձ նման շատ մարդիկ կան։

Քոլեջ գալով` ես առաջինը ծանոթացա ընկեր Տաթևի հետ։ Բացի այն, որ նա քոլեջի տնօրենն է, շատ բարի, անկեղծ և ընկերասեր է։ Երկրորդը, ում հետ ծանոթացա, ընկեր Մարիամն էր։ Նա մեր կազմակերպիչն է․ նրան էլ շատ հավանեցի։

Երևի կսկսեմ առավոտյան պարպմունքներից, քանի որ այստեղ մենք առավոտյան պարպմունիքից հետո լավ տրամադրությամբ գնում ենք դասի, և այստեղ էր, ես առաջին անգամ ծանոթացա մի քանի աղջիկների հետ, որոնց հետ ես մինչև հիմա էլ շփվում եմ։

Առարկաներ

Մեր առաջին դասը եղավ ընկեր Հեղինեի հետ։ Մեր առաջին ծանոթությունից հետո շատ սիրեցի նրան, քանի որ նրա դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Ընկեր Հեղինեն մեզ դասավանաում է հայոց պատմություն և հասարակագիտություն առարկաները։ Հասարակագիտություն առարկայի ժամանակ մենք կատարում ենք ընկեր Հեղինեի հանձնարարած առաջադրանքները, վերլուծում ենք նկարներ, վիդեոներ և այլն, իսկ հայոց պատմություն առարկայից ուսումնասիրում ենք Երևանի հնագույն քաղաքատեղիները, Հայոց թագավորությունները, հայոց ամրոցները, մայրաքաղաքները և այլն։

Պատվելի Թամարը մեզ դասավանդում է գրականություն և հայոց լեզու առարկաները։ Հայոց լեզվի ժամանակ մենք կատարում ենք տարբեր առաջադրանքներ ,իսկ գրականության ժամանակ կարդում ենք տարբեր պատմվածքներ, բանաստեղծություներ, նորավեպեր և այլն։

Միսս Արփին դասավանդում է անգլերեն առարկան։ Անգլերենի դասերը անցում են լավ և հետաքրքիր։Անգլերենի դասի ժամանակ կատարում ենք անգլերենի նախագծեր, քերականական առաջադրանքներ, սովորում ենք էսեներ և թոփիկներ։

Ընկեր Ելենան մեզ դասավանդում է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաները։ Մաթեմատիկան իմ սիրած առարկաներից մեկն է, այս դասերը անցնում են շատ հետաքրքիր կատարում ենք առաջադրանքներ և ֆլեշմոբեր։

Ինֆորմատիկայի դասի ընթացքում սովորում ենք օգտվել WordPress-ից և Excel-ից։ Ընկեր Նելլին մեզ դասավանդում է ֆիզիկա և էկոլոգիա առարկաները։ Ֆիզիկա առարկայից մենք լուծում ենք խնդիրներ և սովորում ենք նոր թեմաներ։ Էկոլոգիայից մենք ուսումնասիրեցինք մեր շրջակա աշխարհի աղտոտվածությունը, թեմայի վերաբերյալ դիտեցինք ֆիլմեր և կատարեցինք նախագիծ։ Մարիամ Մինասվնան մեզ դասավանդում է ռուսաց լեզուն։

Մենք ռուսաց լեզվի դասի ընթացքում կարդում և պատմում ենք տեքստեր և կատարում ենք առաջադրանքներ։

Ընկեր Հասմիկը մեզ դասավանդում է կենսաբանություն առարկան։ Կենսաբանության դասի ընթացքում կատարում ենք առաջադրանքներ։

Ընկեր Գայանեն մեզ դասավանդում է աշխարհագրություն առարկան։Աշխարհագրության դասը անցնում է շատ հետաքրքիր, մենք կատարում ենք առաջաջադարանքներ քարտեզներով։

Ընկեր Մարինեն մեզ դասավանդում է երաժշտությունը։Երաժշտության դասին մենք երգում ենք ազգային երգեր և պարեր։ Ընկեր Նառան մեզ դասավանդում է ֆիզկուլտուրա առարկան։ Ֆիզկուլտուրա դասաժամի համար ես ընտրել եմ թենիս սպորտաձևը, որի ժամանակ անցկացնում ենք շատ լավ ժամամանակ։

Ֆլեշմոբեր

Ամեն ամիս մենք տարբեր առարկաներից անում ենք ֆլեշմոբներ։ Ինձ շատ դուր են գալիս ֆլեշմոբները, քանի որ եթե լինում են դժվարություններ, հավաքվում ենք ընկերներով և կատարում ենք միասին։

Մասնագիտական

Ես սովորում եմ հաշվողական տեխնիկա բաժնում։ Ընտրել եմ այս բաժինը, քանի որ ինձ հետաքրքիր է, և ցանկանում եմ դառնալ ապագա ծրագրավորող։ Այս մասնագիտությունը ինձ կօգնի ավելի հմտանալ իմ մասնագիտության մեջ։

Ճամփորդություններ

Այս կիսամյակ ես եռօրյա ճամբորդություների չեմ մասնակցել, բայց մյուս տարի անպայաման մասնակցելու եմ։ Բայց մեկօրյա ճամփորդությունների մասնակցել եմ և գնացել ենք Արագածոտնի մարզի Կոշ գյուղ։ Այցելեցինք տարբեր ամրոցներ, եկեղեցիներ և ներկա գտնվեցինք պեղումների։ Նաև այցելել ենք Ուրարտական ճարտրապետության թանգարան և Էրեբունի ամրոց։

Անհատական նախագծեր

Մենք ամեն ամիս կատարում ենք անհատական նախագծեր բոլոր առարկաներից։ Անհատական նախագծերը կատարում ենք ամեն ամիս մեր ցանկացած թեմայով, գրում ենք հետազոտական աշխատանք, պատրաստում ենք սլայդներ և այլ տարբեր ձևեր։

Leave a comment