Պարտուսի գերին վերլուծություն

Պատմվածքը շատ հետաքրքիր էր: Պատմվածքի հերոսը Հենդոն էր, ով չէր սիրում սովորել, ու ամեն տարի մնում էր նույն դասարանում: Նա շատ էր տարբերվում մյուսներից, նա ուներ ոսկի ձեռքեր, կարողանում էր փայտից ամեն ինչ պատրաստել: Եվ նա դա անում էր գերազանց ու մեծ սիրով: Սակայն նրան բարկացնում է «Աշխատանք» առարկայից ստացած երկուսը: Նրան զայրացնում է ոչ թե երկուսը, այլ այն,որ իր աշխատանքը չեն գնահատում: Չէ՞ որ նա իր գործը անում էր սիրով ու գերազանց:Պատմվածքի ասելիքն այն էր, որ շատ հաճախ չի գնահատվում մարդու աշխատանքը, լավ արարքը ու այդպես վիրավորում ու հիասթափացնում են մարդուն:

Leave a comment